«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երևանում անցկացվեց էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների ցուցահանդես- վաճառք (ֆոտոշարք)

Երևանում անցկացվեց էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների ցուցահանդես- վաճառք (ֆոտոշարք)
29.09.2012 | 19:44

ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց կենտրոնների հզորացումը Հայաստանում` ձեռներեցության զարգացման և աջակցության ցուցաբերման շնորհիվ» ծրագրի և Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության աջակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում այսօր անցկացվեց հանրապետության 10 մարզերի կին ֆերմերների արտադրած գյուղմթերքների ցուցահանդես - վաճառք:

«Միջոցառումը նպատակաուղղված է մայրաքաղաքի սպառողներին ներկայացնելու` առանց թունաքիմիկատների կիրառման ստացած, էկոլոգիապես մաքուր չոր և թաց մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, կաթնամթերքները, պահածոները, կանաչեղենը համեմունքները, մեղրն ու այլ մթերքներ», -ասաց կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը: Նրա խոսքերով, կառույցի աջակցությամբ կին ֆերմերները ցանկանում են իրենց արտադրանքը հետագայում իրացնել նաև մայրաքաղաքում: Նա նշեց, որ մրցույթը նաև միջոց է խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այդ կանանց, ովքեր պահպանելով բնությունն ու կենսաբազմազանությունը, բացառիկ և օրինակելի ներդրում են կատարում իրենց ընտանիքներում և համայնքների զարգացման գործում:
Միջոցառմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերն իր խոսքում նշեց, որ լինելով Հայաստանի բոլոր մարզերում նկատել է, որ յուրաքանչյուր տարածաշրջան մասնագիտացված է գյուղատնտեսության ճյուղում եղած որևէ հումքի, կամ էլ որևէ բույսի մշակման գործընթացում: Այսօր դա ակնառու է յուրաքանչյուր ներկայացված սեղանից: Օրինակ` Տավուշի մարզի սեղանին գերակշռողը մեղրն ու հատապտուղն է, Լոռիինը` մսեղենն ու պանիրը, Վայոց Ձորինը` գինին է, Արագածոտնինը` մրգեղեն ու հացը:
Դեսպանը դրվատանքի խոսքեր ուղղեց կին ֆերմերներին` ներկայացված մթերքների գեղեցիկ ձևավորման-փաթեթավորման համար` գովելով նաև նրանց առաջընթացը մարկետինգի և շուկայավարման ուղղությամբ: «Կարևորը մթերքը գեղեցիկ ձևով ներկայացնելն է, այլ պարագայում դրանք չեն վաճառվի երևանյան շուկաներում», -ասաց նա:
Դեսպանը կարևորեց նաև «Կանաչ արահետի» դերը կանանց ուսուցման, ինչպես նաև տարբեր ձևի ուսուցման ծրագրեր տրամադրելու գործում: «Այս տարվանից նմանատիպ ուսուցումներ կանցկացվեն նաև մարզային համալսարաններում, որից հետո այդ կանայք իրենց հերթին հետագայում կդառնան ուսուցանող»,- ասաց նա:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի անունից ցուցահանդեսի մասնակիցներին մաղթելով անձնական երջանկություն, աշխատանքային հաջողություններ, նա համոզմունք հայտնեց, որ օրվա նախաձեռնությունը շարունակական լինելու հետ, արդյունավետ գործոն կլինի, ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ գյուղատնտեսության հետագա զարգացման համար:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ